1533 դիտում
12:03 07-03-2017
Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների բարձրաստիճան հանդիպմանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպմանը:
Միջոցառման առաջին օրը Արման Թաթոյանի հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, ինչպես նաև այն նոր իրավական լուծումները, որոնք կոչված են բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ ազդեցության մակարդակը: Այդ փոփոխությունները կարևորվել են միջազգային գործընկերների կողմից: Կարևորվել են նաև այն փոփոխությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքին:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում են Արման Թաթոյանի հանդիպումները ՄԱԿ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ երկրների օմբուդսմանների ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նմանատիպ նյութեր
742 դիտում
19:10 31-08-2023
ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի կազմակերպած հանդիպմանը
Այս բաժնից
475 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
628 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
505 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը