Փրկարարները կտրել և հեռացրել են կայանած ավտոմեքենայի վրա ընկած ծառի ճյուղը
Օգոստոսի 26-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վայքի փողոցում ծառի ճյուղը ընկել է «Նիսան Էլգրանդ» մակնիշի պ/հ 34 SL 040 (վարորդ Կ. Մ.) ավտոմեքենայի վրա:
Փրկարարները կտրել և հեռացրել են ծառի ճյուղը:
[b]
ՀՀ ԱԻՆ[/b]