Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Մարտի 5-ին, ժամը 19:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 120-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի 34 MQ 332 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: