211652_close_icon
views-count75761 դիտում article-date 21:04 05-03-2017

Տարոն Մարգարյանի զրույցը՝ Գագիկ Շամշյանի հետ. «Եթե մի հատ պաշտոնյայի ավտո լիներ՝ 06-ը կսարքեին Համեր»․ Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Եռաբլուրում Գագիկ Շամշյանը մոտեցավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու դժգոհեց, որ տանիքներից կախված սառույցը դարձել է բնակիչների համար պատուհաս. «Տանիքներից սառցաբեկորներն ընկնում են, մեքենաներն են վնասում էս խեղճուկրակ ժողովրդի, փոխհատուցում չի լինում, դա ո՞նց է լինելու: Շատ ներողություն, հիմա եթե մի հատ պաշտոնյայի ավտո լիներ՝ 06-ը կսարքեին Համեր, երկու կիլոյանոց սառույցը կսարքեին մի տոննա, իսկ ի՞նչ պիտի անի էս խեղճ ժողովուրդը»: Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Գագիկ ջան, հիմա ասեմ: Վերջին 3-4 ամիսների ընթացքում տեսաք ինչ ձմեռ էր: Բնականաբար, խնդիրներ ունենք: Ձյունը, տեղումները շատ են եղել, ջերմաստիճանի անկում ենք ունեցել, ընդհանուր եղանակային պայմանները թե՛ Երեւան քաղաքում, թե՛ ընդհանուր մարզերում այնքան էլ լավ վիճակում չի եղել: Հիմա արդեն գարուն է եւ աշխատանքները վարչական շրջանների կողմից ակտիվ իրականացնում են: Եթե կան խնդիրներ, առանձին-առանձին պետք է ուսումնասիրենք ովքեր են մեղավոր»: Գագիկ Շամշյանն ասաց, որ համատիրություններն են մեղավոր, որովհետեւ բնակիչներն ասում են՝ մենք վճարումները կատարում ենք, դրա մեջ մտնում է նաեւ տանիքի մաքրումը: Տարոն Մարգարյանն ասաց, որ կարող է սեփական կառույցից էլ սառույցներ լինեն: Նյութի աղբյուրը՝ [url=http://www.aravot.am/2017/03/05/862085/]www.Aravot.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր