211652_close_icon
views-count54644 դիտում article-date 09:49 04-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի տանիքից թափված սառցաբեկորները ջարդուփշուր են արել 28-ամյա վարորդին պատկանող Nissan-ը. նրա հույսը պատկան մարմիններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Չայկովսկու 34 շենքի տանիքից սառցաբեկորները սահել և թափվել է հարևանությամբ կայանված, Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Վարդանյանին պատկանող Nissan մակնիշի 01 SQ 050 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին մեքենայում կամ դրա կողքով անցնող մարդ չի եղել, իսկ մեքենան լուրջ վնասվել է: [color=#EF2929] SHAMSHYAN.com-[/color]ի հետ զրույցում վարորդը ասաց, որ դիմել է ապահովագրական ընկերությանը, սակայն հրաժարվել են փոխհատուցել: Նա հույս հայտնեց, որ կրած վնասը կփոխհատուցվի պետության կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր