211652_close_icon
views-count3128 դիտում article-date 19:55 03-03-2017

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ

[url=http://www.a1plus.am/]www.a1plus.am[/url] կայքում հրապարակվել է Երևանի Բուռնազյան 29 հասցեում հաշվառված Լյովա Բոզիկյանի հայտարարությունը, որ իր հետ այս հասցեում գրանցված են ևս 11 հոգի։ Նրա պնդմամբ՝ այդ հասցեում պետք է գրանցված լիներ միայն նա, իսկ անծանոթ անունների կողքին Բուռնազյան 29 հասցեում են գրանցված նաև իր հարազատները։ Վերջիններս, սակայն, երկար ժամնանակ է ստացել են այլ պետության քաղաքացիություն և ներկայումս ՀՀ քաղաքացիներ չեն։ Ըստ Լյովա Բոզիկյանի սուբյեկտիվ դատողության՝ «գրանցել են, որ շատ թվաքանակ ունենան ընտրությունների հետ կապված, այստեղից այնտեղ, էնտեղից էնտեղ տեղափոխեն, Էդ ա մեր հայկական ձևը՝ կարուսելը»։ ՀՀ ոստիկանության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը: Երևան քաղաքի Բուռնազյան փողոց, տուն 29 հասցեով գրանցված է երկու միավոր անշարժ գույք: Գույքային միավորներից մեկը գրանցված է Գրիգոր Լյովայի Մանուկյանի անվամբ` 15.02.2010թ. նվիրատվության պայմանագրի հիման վրա, իսկ մյուս գույքային միավորը ձևակերպվել է 1960թ. տեխնիկական անձնագրով` 3 անձանց անվամբ (Աստղիկ Պետրոսյան, Զաուր Մխիթարյան և Աբրեգ Մխիթարյան): Լյովա Բոզիկյանի անվամբ Երևան քաղաքի Բուռնազյան փողոց, տուն 29 հասցեի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ: Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն ներկայումս հաշվառման մեջ գտնվող անձանցից Երևանի քաղաքի Բուռնազյան 29 հասցեում առաջին հաշվառումն իրականացվել է 1969թ.-ին, իսկ վերջինը՝ 2014թ., ում 18 տարին դեռ չի լրացել և ընդգրկված չէ ընտրողների ցուցակներում: Ինչ վերաբերում է այլ անձանց կողմից ՀՀ քաղաքացիությունը դադարեցված լինելու հայտարարությանը, այն ընդամենը հայտարարություն տարածողի սուբյեկտիվ դատողության արդյունք է: Այլ պետության քաղաքացիություն ստանալը դեռևս հիմք չէ անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար: «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով, իսկ 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը լուծում է Հանրապետության Նախագահն իր հրամանագրով: Այն անձինք, որոնց ՀՀ քաղաքացիությունը դադարեցված է օրենքով սահմանված կարգով, նրանց տվյալներն ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում: Ավելին, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագրից հետո ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը անձի անձնագիրն անվավեր է ճանաչում ավտոմատ եղանակով, նույնիսկ եթե վերջինս չի ներկայանում վարչություն անձնագիրը հանձնելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցված լինելու տեղեկանք ստանալու համար:

Նմանատիպ նյութեր