211652_close_icon
views-count6418 դիտում article-date 15:17 03-03-2017

Ադրբեջանը Ղրղզստանին մեղադրել է Հայաստանին աջակցելու մեջ

Ադրբեջանական հիստերիան կրկին գլուխ է բարձրացրել։ Trend-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «Ղրղզստանի դիրքորոշումը, որը նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին չի միացել ամփոփիչ հայտարարության քաղաքական կետերին, միանգամայն անհասկանալի է։ Անդամ պետությունների ամփոփիչ հայտարարության մեջ բաց ասված է, որ կազմակերպության տիրույթում հակամարտության առկայությունը արգելակում է տնտեսական զարգացումն ու համագործակցությունը։ Այդ պատճառով Ղրղզստանի դիրքորոշումը բացարձակապես անհասկանալի է։ Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է նա ջուր լցնում»։ Հայտարարության մեջ մտահոգություն է արտահայտված, որ, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանի պոտենցյալի՝ ողջ ծավալով իրացմանը, տարածաշրջանային ու ավելի լայն ձևաչափով համագործակցությանը։

Նմանատիպ նյութեր