Թուրքիայի քրդերը պաշտոնական Անկարային մեղադրել են «Իսլամական պետությանը» աջակցելու մեջ
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Ֆիգեն Յուքսեքդաղը մեղադրանքներ է հնչեցրել պաշտոնական Անկարայի հասցեին՝ ասելով, որ Թուրքիայի իշխանություններն աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդում է TASS-ը:
«Առկա է մեծ հավանականությունը նրա, որ ծայրահեղականները ներթափանցել են Սիրիայի Քոբանի քաղաքը հենց Թուրքիայի տարածքից՝ Շանլըուրֆա նահանգից: Այդ հարձակումը ԻՊ-ին թուրքական կառավարության ցուցաբերած աջակցության արդյունքն է»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը հերքել է տեղեկությունը, որ ահաբեկիչները Թուրքիայից են հարձակվել Քոբանիի վրա: