211652_close_icon
views-count1666 դիտում article-date 12:18 03-03-2017

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր Ե. Կասպերսկուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն: Նախարար Տոնոյանն ու Ե.Կասպերսկին եղան ՀՀ ԱԻՆ-ում տեղակայված կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնում և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: Հյուրին ներկայացվեցին ՃԿԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունը, գործունեությունն ու հիմնական գործառույթները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նոր համագործակցության մեկնարկը ՀՀ ԱԻՆ-ի, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության և «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև: Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծեց Արտակարգ իրավիճակների նախարարության կիբերանվտանգության ու ենթակառուցվածքների ֆիզիկական պաշտպանվածության հարցերի կարևորությունը, քանի որ արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը թվային սարքավորումների հագեցվածությամբ և տեղեկատվական հոսքերի կառավարմամբ հանրապետությունում առաջիններից է: Բարձր գնահատելով ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները՝ Ե. Կասպերսկին պատրաստակամություն հայտնեց համագործակցել և աջակցել նախարարության տեղեկատվական և թվային անվտանգության հարցերում: Քննարկվեցին նաև համապատասխան մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցերը:

Նմանատիպ նյութեր