1058 դիտում
15:45 15-02-2017
ՄԻՊ-ն ու ԿԳՆ-ն «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հետ էլեկտրոնային միջավայրում երեխաների պաշտպանության ծրագիր կիրականացնեն
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի ու Սամվել Զաքարյանի համատեղ հանդիպումը:
Վերջերս մեկնարկած համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» (Safe kid) ծրագիրը, ինչը պետք է նպաստի էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությանը, երեխաների եւ ծնողների՝ համացանցից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացմանն ու էլեկտրոնային միջավայրի անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Համատեղ հանդիպումը նպատակ ուներ միավորելու մասնակիցների ջանքերը՝ ապահովելու էլեկտրոնային միջավայրում երեխաների պաշտպանությունը՝ միաժամանակ նրանց հնարավորություն ընձեռնելով օգտվելու համացանցի լայն հնարավորություններից:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության աջակցությամբ դպրոցներում կներդրվեն կիբերանվտանգության վերաբերյալ դասընթացներ, հանրապետության բոլոր դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն կիբերանվտանգության հիմունքների ուսուցման ծրագրով, ինչպես նաև կնախատեսվի վերապատրաստում ծնողների համար:
Այնուհետ՝ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին Safe kid ծրագրի հնարավորությունները, այն մշակվել է պաշտպանելու երեխաներին անցանկալի կայքեր այցելելուց և տեղեկատվություն որոնելուց, նշվեց նաև, որ ծրագիրը հնարավորություն ունի վերահսկել համացանցում երեխաների գործողությունները և հաշվետվություն ներկայացնել ծնողներին: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև տրամադրել սույն ծրագիրը բոլոր դպրոցներին արտոնյալ պայմաններով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանում կազմակերպել համացանցից անվտանգ օգտվելու մասին երեխաների իրավունքին նվիրված համատեղ միջազգային գիտաժողով:
Նմանատիպ նյութեր
2842 դիտում
22:12 02-03-2017
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենին
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը