2845 դիտում
22:12 02-03-2017
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենին
Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի և «Կարսպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին:
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
12:18 03-03-2017
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր Ե. Կասպերսկուն
Այս բաժնից
1006 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1021 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք