211652_close_icon
views-count1396 դիտում article-date 22:49 02-03-2017

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները

Մարտի 2-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 90 հասցեում գտնվող թիվ 15 մանկապարտեզի շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 50 գմ: *** Մարտի 2-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի պատը ձյան պատճառով թեքվել է և առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և մարզային փրկարարական վարչության խմբերը: Պարզվել է, որ շենքի պատը ձնհալի պատճառով վնասվել է, շենքի ճակատային մասում առկա են դեֆորմացիաներ, ուռածություն և փլվածության տեսքով շեղում, որն իրենից վտանգ է ներկայացնում: Բնակելի շենքը երկհարկանի է, ունի 2 մուտք, որտեղ բնակվում են ընդհանուր թվով 28 բնակիչ, 1-ին հարկում առկա է թվով 3 խանութ: Փրկարարները տարհանել են բնակիչներին, սահմանազատել տարածքը, ինչպես նաև իրազեկել բնակիչներին սպառնացող վտանգի մասին: *** Մարտի 2-ին, ժամը 11:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակարաններից մեկից հեռացրել են տանիքի՝ սառույցի վերածված, առաջ եկած ձյան շերտը (մոտ 6 գմ): *** Մարտի 2-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Թիվ 2 բուժմիավորում ՓԲԸ-ի շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 50 գմ: *** Մարտի 2-ին, ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի շախմատի տան շենքի տանիքից սառցալեզվակ է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 3 գմ: *** Մարտի 2-ին, ժամը 10:45-ին տեղեկություն է ստացվել, Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 37-րդ փողոցի թիվ 35 հասցեում գտնվող թիվ 68 մանկապարտեզի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են մոտ 60 գմ սառցալեզվակ:

Նմանատիպ նյութեր