211652_close_icon
views-count763 դիտում article-date 18:08 02-03-2017

Երևանի քաղաքապետարանում ամփոփվում են սոցիալական ցանցերի էջերի միջոցով քաղաքացիների կողմից ստացված նամակները

Յուրաքանչյուր շաբաթ ամփոփում ենք Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի և էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիների կողմից ստացված նամակները: Փետրվարի 20-24- ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 61 նամակ, որից 57-ին տրվել է համապատասխան լուծում, իսկ 4-ն ընթացքի մեջ է:  Հարցերի մեծ մասը վերաբերել է ձնամաքրման աշխատանքներին, կոմունալ տնտեսության, իրավաբանական, սոցիալական, կրթության ոլորտներին, ինչպես նաև օգտատերերը մի շարք հարցեր են հղել քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:  Ուրախ ենք, որ կարողանում ենք էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումների միջոցով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին օպերատիվ լուծում տալ և նպաստել խնդիրների արագ կարգավորմանը: Հիշեցնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրները ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011- 514-000 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր