2540 դիտում
20:02 11-05-2017
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 117 քաղաքացի
Յուրաքանչյուր շաբաթ ամփոփում ենք Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի և էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիների կողմից ստացված նամակները:
Մայիսի 2-6-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 117 նամակ: Ընթացիկ շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 80-ին տրվել էր համապատասխան լուծում, իսկ 37-ն ընթացքի մեջ էր:
Հարցերի մեծ մասը վերաբերել է աղբահանության, կոմունալ բնագավառի այլ ուղղությունների, ինչպես նաև բարեկարգման և սոցիալական ոլորտներին: Օգտատերերը մի շարք հարցեր են հղել նաև քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:
Ուրախ ենք, որ կարողանում ենք էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումների միջոցով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին օպերատիվ լուծում տալ և նպաստել խնդիրների արագ կարգավորմանը:
Հիշեցնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
2292 դիտում
17:30 18-08-2017
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 78 քաղաքացի
763 դիտում
18:08 02-03-2017
Երևանի քաղաքապետարանում ամփոփվում են սոցիալական ցանցերի էջերի միջոցով քաղաքացիների կողմից ստացված նամակները
714 դիտում
19:15 23-11-2016
Նոյեմբերի 14-18- ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերով ստացվել է 86 նամակ
Այս բաժնից
550 դիտում
15:31 04-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
802 դիտում
14:52 04-05-2024
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան