3544 դիտում
16:48 02-03-2017
Կառավարությունում քննարկվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման ներդրումային ծրագիրը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտին:
Զրուցակիցները քննարկել են Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը: Երկուստեք կարևորվել են պարբերական աշխատանքային հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշակի հարցերի շուրջ:
Կողմերը վերահաստատել են ներդրումային ծրագրի վերաբերյալ ստորագրված պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կարգով և սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը: Վարչապետ Կարապետյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, ընդգծել է. «Պայմանագրով սահմանված այն կետերը, որոնց տակ և´ մենք, և´ դուք ստորագրել ենք, պետք է կատարենք»:
Նմանատիպ նյութեր
3752 դիտում
23:39 14-11-2020
Կառավարությունում քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը
724 դիտում
18:58 11-11-2022
Ֆրանսիական բարեգործական կազմակերպության հետ քննարկվել է Սյունիքում շարժական կլինիկայի գործարկման ծրագիրը
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան