211652_close_icon

Աղվան Հովսեփյանը երկու օր է խնդրել Արփինե Հավհաննիսյանի նախագծի վերաբերյալ ամբողջական կարծիք հայտնելու համար

views-count1076 դիտում article-date 14:43 02-03-2017
ՀՀ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարծիք հայտնեց նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ: Նա առաջարկեց օրակարգից հանել հարցը. «Ներկայացված է նախագիծ «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, մեզ վերաբերվող մաս կա, սակայն մեզ չի ուղարկվել նախագիծը: Հայաստանում չորս նախաքննական մարմին կա, ոչ մեկին չի ուղարկվել, ինչը վերաբերում է նաև մեր աշխատանքի կարգավորմանը»: Վարչապետը Աղվան Հովսեփյանին հարցրեց, թե քանի օր է անհրաժեշտ նախագծի քննարկման համար: «Մենք պատրաստ ենք քննարկման և երկու օրը բավարար է, պարզապես բովանդակային առումով նախագիծը հակասում է ՀՀ սահմանադրությանը և կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշումներով, որոնք արդեն իսկ կարգավորված են, և դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Աղվան Հովսեփյանը: Արփինե Հովհաննիսյանն պարզաբանեց, որ խնդրահարույցն այն է, որ ուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ: Աղվան Հովսեփյանն խոսքով՝ կա Կառավարության որոշում, որը կարգավորում է այս հարցը և դատախազությունն իրավունք չունի նորմատիվ ակտ ընդունելու: Հարցը լսվեց Կառավարության նիստին, և երեք օր ժամանակ տրվեց նախագիծը քննարկելու համար:

Նմանատիպ նյութեր