211652_close_icon
views-count2184 դիտում article-date 18:16 01-03-2017

Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը: [color=#CC0000] Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր այլընտրանքային ավտոճանապարհը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը: Արարատի և Արմավիրի մարզերում առկա է մառախուղ:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր