Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը փակ է, այլընտրանքային ավտոճանապարհը՝ դժվարանցանելի
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
11:00 / 05.03.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը, իսկ այլընտրանքային ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք- Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: