211652_close_icon
views-count1085 դիտում article-date 17:37 01-03-2017

Հարկադիր կատարման ծառայությունը ստացել և ընթացք է տվել թվով 1389 հեռախոսազանգի

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի փետրվար ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9072 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 1389 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 50 բողոքի: 2017 թվականի փետրվար ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7908 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր