211652_close_icon

Հարկադիր կատարման ծառայության Թեժ գիծ 1 շաբաթում ստացվել և ընթացք է տրվել 440 հեռախոսազանգի

views-count4866 դիտում article-date 14:00 14-11-2017
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2095 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 440 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 17 բողոքի: 2017 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1718 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր