slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հետբացթողումային հսկողության թիրախում անբարեխիղճ տնտեսվարողներն են, hասցեական ստուգումներ են իրականացվել
211652_close_icon

Հետբացթողումային հսկողության թիրախում անբարեխիղճ տնտեսվարողներն են, hասցեական ստուգումներ են իրականացվել

views-count2128 դիտում article-date 16:59 01-03-2017
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ արտաքին առևտրի ազատականացմանը, ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը և կրճատմանը զուգընթաց մաքսային հսկողությունը ՀՀ կառավարության ծրագրային միջոցառումների տրամաբանությամբ նոր շեշտադրում է ստացել: Ներմուծման ժամանակ, ապրանքների ձևակերպման և հայտարարագրման փուլում, նվազագույնի հասցնելով մաքսային հսկողությունը, միաժամանակ հնարավոր խախտումներն ու անհամապատասխանությունները բացահայտելու նպատակով հսկողությունն իրականացվում է նաև ապրանքների բացթողումից հետո: Հետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները, որոնք մշակվել են միջազգային փորձի հիման վրա. «Հատուկ ծրագրային ապահովման միջոցով յուրաքանչյուր չափանիշով տնտեսվարողին տրվում է ռիսկի աստիճան, ինչի հիման վրա էլ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները տարբերակվում են ըստ ցածր, միջին և բարձր ռիսկայնության: Մաքսային ստուգման նպատակով վերլուծություններն իրականացվում են բացարձակապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասով, իսկ բարեխիղճ տնտեսվարողները թիրախից դուրս են մնում»: Ըստ Սիմոն Սարգսյանի, մաքսային ստուգումներն առավել հասցեական իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողության վարչությունում համակողմանի վերլուծվում և ուսումնասիրվում են «TWM» և «Հարկատու-3» համակարգերի տեղեկությունները: Օգտագործվում են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ, մասնավորապես հատուկ մանրադիտակով զննվում է փաստաթղթերի իսկությունը: Անհրաժեշտության դեպքում կատարվում են ճշտումներ այլ իրավասու մարմիններից, ինչպես նաև՝ արտահանման երկրի մաքսային ծառայություններից: «Այս ամենն իրականացվում է տնտեսվարողից աննկատ՝ առանց բիզնեսին միջամտության: Այսպիսով, վերլուծական և ընտրողական նման համակարգի արդյունքում մեծանում է խախտումների բացահայտման հավանականությունը»,-ընդգծել է հետբացթողումային հսկողության վարչության պետը: 2016-ին իրականացվել է 26 մաքսային ստուգում. 12-ը՝ կամերալ, 14-ն՝ արտագնա: 13 դեպքով բացահայտվել է ոչ իրական, նվազեցված մաքսային արժեք, 9-ով՝ արտոնության սխալ կիրառում, 2-ական դեպքով՝ սխալ հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագիր և պայմանական բաց թողնված ապրանքի սխալ վերաարտահանում: Վերջին շրջանում արտաքին առևտրի ազատականացման շնորհիվ զգալիորեն մեծացել է գործարքի գնի հիման վրա մաքսային արժեքի հայտարարագրման տեսակարար կշիռը: Սիմոն Սարգսյանի հավաստմամբ՝ վարչությունը հետևողական է նման գործարքներում հնարավոր խախտումները բացահայտելու հարցում. վերջին 3 ամսվա հարցումներով օտարերկրյա պետությունների մաքսային մարմիններից 69 կազմակերպության փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ են ստացվել. «2016 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արտոնություններով իրականացված մաքսային ձևակերպումների օրինականությանը: Ստուգմամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում ընկերություններն ապրանքներն օգտագործել են այլ նպատակով: Արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, լրացուցիչ հաշվարկվել՝ պակաս վճարված մաքսային վճարները»: [b]ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր