slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները հետբացթողումային հսկողության փուլում. մշակվում են ինքնաշխատ ծրագրեր
211652_close_icon

ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները հետբացթողումային հսկողության փուլում. մշակվում են ինքնաշխատ ծրագրեր

views-count2137 դիտում article-date 19:31 15-11-2019
Պետական եկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունն ապրանքների բացթողմանը հաջորդող փուլ տեղափոխելու ճանապարհին գործարկում է ինքնաշխատ ծրագրեր: Հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է, որ արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները: Ավտոմատացվում է գործարքների վերլուծությունը, ինչը թույլ կտա ինքնաշխատ ծրագրով վերհանել մաքսազերծման ընթացքում կատարվող ցանկացած գործարքի ռիսկերը: Գործարկվելու է նաև տնտեսվարող սուբյեկտների վարքագծի գնահատման ինքնաշխատ համակարգ, որով կազմակերպությունները դասակարգվելու են ըստ ռիսկայնության ցածր, միջին և բարձր աստիճանների: «Սա արվում է այն նպատակով, որպեսզի տարիների ընթացքում իրավախախտում չկատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ավելի մեղմ մոտեցում ցուցաբերվի, իսկ մանրամասն և խիստ վարչարարությունն իրականացվի ռիսկայինների դեպքում»,-ընդգծել է Արմեն Սաֆարյանը: Նա տեղեկացրել է, որ կատարվելու է նաև ոլորտային վերլուծություն, այսինքն` տնտեսվարողների վարքագիծը գնահատելիս վերհանվելու են ոլորտային օրինաչափությունները: «Վերլուծական գործիքների կիրառումը թույլ կտա վերահսկել ամբողջ շղթան` ներմուծումից իրացում»,-վստահեցրել է Արմեն Սաֆարյանը` հավելելով, որ վերլուծական կարողությունների զարգացումն առավելապես միտված է իրավախախտումների կանխարգելմանը: Հետբացթողումային հսկողության վարչությունն աշխատում է նաև կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա հետբացթողումային փուլում տնտեսվարողներին ներկայացնել վերհանված ռիսկերը և ստանալ նրանց պարզաբանումները: Արդյունքում հիմնավոր պատասխանի դեպքում վարչությունը կդադարեցնի ստուգման գործառույթները, իսկ հակառակ դեպքում` գործընթացն, ըստ անհրաժեշտության, կշարունակեն այլ ստորաբաժանումները: Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման սանդղակում նախորդ տարվա համեմատ ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը մոտ 3 անգամ բարելավել է դիրքերը` 24 միավորի փոխարեն գնահատվելով 61 միավորով: Վարչության պետի համոզմամբ` դա որդեգրված մոտեցումների և իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունք է: 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 67 մաքսային ստուգում, ինչի արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են մոտ 253 մլն դրամի մաքսային վճարներ: Եղել են ապրանքների սխալ դասակարգման, սխալ մաքսային արժեքի ներկայացման և այլ բնույթի խախտումներ: ՀՀ մաքսային մարմիններին մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու նպատակով 245 ընկերությունների վերաբերյալ 38 պետության 371 հարցում է կատարվել: Ուսումնասիրվել են «ժամանակավոր ներմուծում» և «վերամշակում ներքին տարածքում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված համապատասխանաբար 557 և 820 ապրանքների հայտարարագրեր: Համադրվել են նաև օտարերկրյա 9 պետություններից ՀՀ ներմուծված ապրանքներին վերաբերվող 13.644 ապրանքների հայտարարագրեր: Ռիսկերի ցուցիչների հիման վրա 9.100 անձինք դասակարգվել են` ըստ ռիսկի ցածր, միջին և բարձր մակարդակների: ԵԱՏՄ անդամ պետություների կողմից բացահայտված իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները: Ուսումասիրվել են նաև 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների ներմուծումները Հայաստան: Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ: Ապրանքների բացթողումից հետո մաքսային գործարքների հսկողության շրջանակում ուսումնասիրվել են 6,900 ապրանքների հայտարարագրեր, որի արդյունքում բացահայտվել և արձանագրվել է մաքսային օրենդրության պահանջների խախտման 32 դեպք, իսկ անհամապատասխանությունների 48 դեպք հանձնվել է հետագա ուսումնասիրության: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր