211652_close_icon
views-count1441 դիտում article-date 16:33 01-03-2017

Մարտի 10-ից Երևանի ջերմատնային տնտեսությունում կսկսվի ծաղկասածիլների աճեցումը

Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար առաջիկայում Հոլանդիայից կներկրվեն շուրջ 1.200.000 ծաղկասածիլներ. հիմնականում գեորգենի, պետունյա, խորդենի, թավշածաղիկ, սալվա և մեխակ: Այս գործընթացին գրեթե զուգահեռ` մարտի 10-ից Երևանի ջերմատնային տնտեսությունում կսկսվի ծաղկասածիլների աճեցումը, որից հետո, ապրիլի վերջին արդեն կհայտնվեն մայրաքաղաքի ծաղկանոցներում: Ի դեպ, Երևանի ծաղկային տարածքները կհամալրվեն նաև սեփական արտադրության և վարչական շրջանների կողմից ձեռք բերված ծաղկասածիլներով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր