211652_close_icon

Չեխիայում ապաքրեականացվել է մարիխուանայի պահումն ու աճեցումը

views-count841 դիտում article-date 11:18 19-07-2025
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ստորագրել է Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ երկրում ապաքրեականացվել է մարիխուանայի սահմանափակ օգտագործումը։

Նոր օրենքի համաձայն՝ քաղաքացիներին թույլատրվում է տնային պայմաններում աճեցնել մինչև երեք թուփ մարիխուանա, պահել մինչև 100 գրամ կանեփ տանը և մինչև 25 գրամ՝ դրսում։

100-200 գրամի կամ 4-5 թուփի դեպքում կսահմանվի վարչական տուգանք, իսկ այդ սահմաններից ավելի քանակի պահումն արդեն համարվելու է քրեական հանցագործություն։

Նմանատիպ նյութեր