211652_close_icon
views-count1471 դիտում article-date 14:01 11-02-2023

Ես միշտ կհիշեմ հայաստանցիների կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին և Վահան Կոստանյանին

Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր բարի ջանքերի համար, որոնք այս ամենը հնարավոր դարձրեցին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

«Ես միշտ կհիշեմ հայաստանցիների կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում»,- գրել է նա:

Ավելի ուշ Քըլըչը ևս մի գրառում է կատարել ՀՀ-ից ստացված օգնության վերաբերյալ.

«Բացի 28 հոգանոց թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովուրդը 100 տոննա պարենամթերք, դեղորայք, ջուր և շտապ օգնության այլ փաթեթներ է ուղարկել 5 բեռնատարներով, որոնք մեկնել են Ադըյաման՝ անցնելով Ալիջանի սահմանային դարպասով։

Շնորհակալություն Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն Հայաստան»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր