211652_close_icon
views-count2520 դիտում article-date 13:20 01-03-2017

Նավթի շուկաներում գնային աճը շարունակվում է

Նավթի միջազգային շուկաներում գները շարունակում են բարձրանալ. այդ են վկայում առևտրի էլեկտրոնաին բորսաների տվյալները, հայտնում է gazeta.ru-ն։ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել 0.16 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,60 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.11 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 54,07 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր