211652_close_icon

Սյունիքի մարզում տեղի է ունեցել երկրաշարժ, փրկարարներն ու ոստիկանները տարհանումներ են կատարել

views-count83740 դիտում article-date 10:59 28-02-2017
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցնցումները հիմնականում զգացվել են Մեղրիում և Կապանում։ Տեղի փրկարարների և ոստիկանների հետ դպրոցներում, մանկապարտեզներում և մի քանի հաստատություններում տարհանումներ են տեղի ունեցել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է մոտ 5 բալ։

Նմանատիպ նյութեր