Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 27-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 27-ին, ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 27-ին, ժամը 12:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագանթագեղոսի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1935 թ. ծնված Վ. Մ.-ը, ում փրկարարները մոտեցրել են մահճակալին:
***