211652_close_icon
views-count3514 դիտում article-date 16:20 27-02-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: «Լինելով հայ կինոյի երախտավորներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ Դուք պատկերեցիք մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, հայ մարդու կյանքն ու ներաշխարհը: Հայրենի Գյումրու մանրակերտն ու հիշողությունները վարպետորեն արտացոլվել են Ձեր ստեղծագործություններում: Դրանցում ակներև է հուզական և բանաստեղծական շունչը: Նշանակալի է Ձեր ավանդը նաև թատերարվեստի ասպարեզում, մայրաքաղաքի թատերական բազմազանության մեջ ուրույն ձեռագրով առանձնացող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի կայացման և զարգացման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր