211652_close_icon
views-count1162 դիտում article-date 16:39 27-02-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 24-ից 27-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 24-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 29, խարդախության 12, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու և կավատության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, գողության 9 և խուլիգանության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր