211652_close_icon
views-count27850 դիտում article-date 22:09 26-02-2017

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 27-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: [img]http://shamshyan.com/ups/images/0479860001488126931238924.jpg[/img] Երևան քաղաքում` Փետրվարի 27-ից մարտի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ: [img]http://shamshyan.com/ups/images/0734591001488126959234218.jpg[/img] Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում փետրվարի 25-ի ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում՝ +17, բոլոր լեռնային մարզերում՝ 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմաստիճան՝ +1, Երևանի բարձրադիր գոտում՝ մինչև +5: Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որն ըստ մեր դիտարկումների՝ արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում: Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում:

Նմանատիպ նյութեր