Մոսկվայում ավարտվեց Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթը
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում ավարտվել է հիշատակի երթը, որը նվիրված էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին։
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը դեմ էր Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին, և այդ ամենի մասին բարձրաձայնում էր։
Նեմցովը սպանվել է 2015թ.-ի փետրվարի 27-ին՝ Մոսկվայում։