Մոսկվայում Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված բազմահազարանոց երթ է կազմակերպվել
Մոսկվայում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ է կազմակերպվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ընդդիմությունը համաձայնության է եկել Մոսկվայի իշխանությունների հետ՝ ընդդիմադիր գործչի հիշատակին նվիրված երթն անցկացնելու հարցի շուրջ։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ոստիկանները առգրավում են երթի մասնակիցներից՝ Պուտինին վերաբերող բոլոր պաստառները, իսկ երթի ժամանակ անհայտ անձը ПАРНАС կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանովի դեմքին «զելյոնկա» (ադամանդե կանաչ) է լցրել:
Նշենք, որ նմանատիպ երթեր են անցկացվում նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում:
Հիշեցնենք, որ Նեմցովը կտրականապես դեմ էր հանդես գալիս Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին, և պնդում էր, որ ռուսները պետք է դուրս գան Դոնբասից:
Հիշեցնենք նաև, որ նա սպանվել է Մոսկվայում՝ 2015թ.-ի փետրվարի 27-ին՝ թիկունքից ստանալով 4 կրակոց: