4587 դիտում
19:51 26-02-2017
Զբոսաշրջային ցուցանակները և նշանները կարևոր բաղադրիչ են այցելուների համար
ՀՀ բնապահպանության, ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, մշակույթի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների և ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական թանգարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում:
Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում՝ զբոսաշրջության երթուղիները տեղեկատվական նշաններով ապահովելու հետ կապված հարցեր:
Ներկայացվել է զբոսաշրջային-տեղեկատվական նշանների տեղադրման և տեղեկատվական համակարգի ապահովման հայեցակարգի նախնական տարբերակը, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը՝ զբոսաշրջային արժեք ներկայացնող վայրերի, բնության հատուկ պահպանվող տարածքների (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր և բնութան հուշարձաններ) վերաբերյալ տեղի բնակչության և այցելուների իրազեկվածության բարձրացմանը:
Զբոսաշրջային ցուցանակները և նշանները կարևոր բաղադրիչ են այցելուների համար հաճելի և հյուրընկալ միջավայր ապահովելու համար: Զբոսաշրջային-տեղեկատու ցուցանակներն ուղղության ցուցիչ-նշաններ են, որոնք այլ նշաններից տարբերվում են նրանով, որ գրվում են սպիտակ տառերով շագանակագույն հիմնագույնի վրա, և կարող են պատկերանշաններ պարունակել այն տեղանվան վերաբերյալ, որի մասին տեղեկություն է ներկայացվում: Զբոսաշրջային-տեղեկատու նշանների գույնը և ոճը նույնականացվում է զբոսաշրջային ոլորտի հետ, և դրանք հեշտությամբ ճանաչելի դարձնում ճանապարհորդների համար:
Վերոնշյալ գերատեսչությունների համատեղ ջանքերով կամփոփվեն զբոսաշրջային-տեղեկատվական ցուցանակների ուղեցույցների ստեղծման աշխատանքները և տեղեկատվական նշանները կտեղադրվեն Հայաստանի ողջ տարածքում:
Նմանատիպ նյութեր
3242 դիտում
22:07 14-08-2017
Կգույքագրվեն քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտող ճանապարհային նշանները և ավտոկայանատեղերի ցուցանակները
539 դիտում
09:01 27-10-2020
Տեղեկատվական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ