211652_close_icon

Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը կարևոր բաղադրիչ է Ադրբեջանի հետ խնդիրների համապարփակ կարգավորման համար. Արարատ Միրզոյան

views-count400 դիտում article-date 12:37 14-03-2025
Ինչպես Ադրբեջանի այնպես էլ միջազգային գործընկերների հետ մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության կենտրոնում են եղել նաև հումանիտար հարցերը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Միջազգային գործընկերների, ինչպես նաև Ադրբեջանի հետ շարունակական քննարկումներում ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք դուրս են մնացել, օրինակ, խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, ապաշրջափակման վերաբերյալ երկխոսության մեջ»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ այստեղ առաջին հերթին իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը, դրանց լուծման անհրաժեշտությունը: «Ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում, այժմ ևս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումն առաջին հերթին գերիների, պատանդառված անձերի, այլ պահվող անձաց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»,- շեշտեց ԱԳ նախարարը:

Նմանատիպ նյութեր