Վանաձորի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 26-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրինությունը՝ փոխտնօրեն Արմեն Փիրումյանի, մարզիչներ Արիս Զոհրաբյանի, Ջանիբեկ Եգանյանի և Մհեր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ անցկացրել է բարեգործական միջոցառում:
Նշանաբանը եղել է՝ «Մենք միանում ենք ամերիկյան «Հայ աղջիկների առաջնությունը ֆուտբոլում» խորագրով կազակերպության կողմից անցկացված բարեգործական միջոցառմանը:
Այն տեղի ունեցավ Վանաձորի Սպորտ Պալատում և թե՛ կազմակերպիչները, թե ֆուտբոլի մասնակիցներն ու երեխաների ծնողները իրենց գոհունակությունն էին հայտնում Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրինությանը:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի