211652_close_icon
views-count6669 դիտում article-date 14:23 26-02-2017

Արարատի, Արմավիրի մարզերում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:[/color] Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Արարատի, Արմավիրի մարզերում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր