Շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը
Փետրվարի 26-ին` ժամը 05:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ Կոմպոզիտորների տան մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել «Соболь» մակնիշի 793 LU 64 պետհամարանիշով ավտոմեքենան:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]