Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը
Փետրվարի 28-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ դեպի ջրվեժ տանող ավտոճահապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Չարենցի փողոցի սկզբնամասում մերկասառույցի պատճառով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 001 PP 91 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.) արգելափակվել է և չի կարողանում շարունակել ճանապարհը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: