Մերկասառույցի պատճառով ավտոմեքենան չի կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները
Մարտի 18-ին, ժամը 06:10-ին տեղեկություն է ստացվե, որ «Չայնիի» ոլորաններում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. ուղևորներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Աբովյան-Հրազդան հատվածի 13-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով «Mercedes S600» մակնիշի 71 RD 777 պետհամարանիշով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը (վարորդ՝ Հ. Մ., 4 ուղևոր):
Փրկարարներն ուղեկցել են ավտոմեքենան անվտանգ տարածք. ուղևորները տեղափոխվել են տեղի ուժերով: