211652_close_icon
views-count5162 դիտում article-date 14:01 26-02-2017

ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ներկայացուցիչները ուսումնասիրել են նոր սահմանադրության հեռանկարներն ու մարտահրավերները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 24-25-ը «Հայաթ Փլեյս» հյուրանոցում անցկացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Նոր Սահմանադրության հեռանկարներն ու մարտահրավերները 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում» խորագրով ծրագիրը այս անգամ Երևանի ՀՀԿ-ական երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի 20 ներկայացուցիչներ: Երկօրյա ծրագրի ընթացքում նախընտրական քարոզարշավի վերաբերյալ դասախոսություն է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որին հաջորդել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի դասախոսությունը ընտրական գործընթացների, ԿԸՀ աշխատանքների վերաբերյալ: Հաջորդ դասախոսություններն առավել ինտերակտիվ մթնոլորտում են անցել: Երիտասարդները կիրառական գիտելիքներ և հմտություններ են ստացել հռետորական արվեստի, իմիջմեյքինգի և ինֆոգրաֆիկայի վերաբերյալ, որոնք ամփոփել են խմբային աշխատանքներում՝ արժանանալով համապատասխան գնահատականների: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորել է այսպիսի նախաձեռնություններին երիտասարդների մասնակցությունը և նշել, որ նման դասընթացները մեծ դեր ունեն հատկապես ընտրական գործընթացների շրջանում երիտասարդների իրազեկվածության բարձրացման գործում, իսկ փոխանցված գիտելիքներն ու հմտություններն էլ առավել լայն հնարավորություններ են տալիս նրանց հասարակական-քաղաքական տարբեր գործընթացներին արդյունավետ մասնակցություն ցուցաբերելու համար: Ծրագիրն ավարտվել է մասնակից երիտասարդներին հավաստագրերի հանձնմամբ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր