Արգելափակվել է ավտոմեքենա․ օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 25-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Նարեկացի փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Ipsum» մակնիշի 77 ZQ 774 պետհամարանիշով ավտոմեքենան: