2859 դիտում
18:14 25-02-2017
Կայացավ Հայաստանի լրագրողների շախմատի 3-րդ առաջնությունը
Փետրվարի 25-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց արդեն ավանդական դարձած ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատի 3-րդ առաջնությունը:
Երրորդ անգամ մրցաշարի հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը, երկրորդ տեղը գրավեց Նարեկ Վարազդատյանը haymedia.am կայքից, իսկ երրորդ մրցանակակիրը դարձավ մրցաշարի ամենատարեց մասնակից, «Ասպետ» թերթի խմբագիր, 70-ամյա Արթուր Բունիաթյանը:
Մրցաշարին մասնակցում էին 19 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:
1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին գավաթներով և գումարային մրցանակներով հովանավորի կողմից: Չորրորդ տեղ գրաված մասնակիցը ստացավ հուշանվեր: Իսկ մրցանակները հանձնեցին շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, հովանավորն՝ Երևանի քաղաքապետարանը, աջակցում էին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը և «Սիլ Մաազա» ընկերությունը:
Լրագրողների շախմատային առաջնությունը անցկացվեց մեկ օրվա ընթացքում 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվել էր 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Մրցաշարի գլխավոր մրցավարն է՝ միջազգային մրցավար Նունե Վարդանյանը:
Նմանատիպ նյութեր
4118 դիտում
21:44 11-02-2018
Կայացավ շախմատի Հայաստանի լրագրողների չորրորդ մրցաշարը
4626 դիտում
21:27 29-10-2016
Կայացավ ԶԼՄ-ների միջեւ շախմատի 2-րդ առաջնությունը
5560 դիտում
18:03 17-02-2018
Կայացավ ոստիկանության արագ շախմատի առաջնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
619 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
562 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից