211652_close_icon
views-count4476 դիտում article-date 20:05 25-02-2017

«Սիրո թևեր» խորագրով ցուցահանդեսը նվիրված է գարնանամուտին և կանանց տոնին

Ս. թ. մարտի 1-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը: «Սիրո թևերը»` Նելլի Գևորգյանի աշխատանքների անհատական 15-րդ ցուցահանդեսն է. կներկայացվեն հեղինակի կոլաժները, որոնցում արտացոլված թեմաները գեղարվեստական ինքնատիպ արտահայտչամիջոցների շնորհիվ ներշչված են կանանց գեղեցկության և հմայքի կենսունակ գարնանային տրամադրությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մարտի 12-ը:

Նմանատիպ նյութեր