3376 դիտում
10:47 25-02-2017
Շուրջբոլորը «թաքնված թշնամիներին» և «իշխանության գործակալներին» փնտրելու մոլուցքը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ցանկացած ժամանակահատված իր քաղաքական ռադիկալներն ունի։ Արմատականության ամենացայտուն դրսևորումը ոչ այնքան վերաբերմունքն է իշխանության հանդեպ, որքան շուրջբոլորը «թաքնված թշնամիներին» և «իշխանության գործակալներին» փնտրելը. «Մենք անկեղծ ենք, պայքարող ենք, բոլոր մնացածը ծախված են, միայն մեզնից է ռեժիմը վախենում, խուճապի մեջ ընկնում, դրա համար էլ Պողոսը մեր մասին այս ասաց, իսկ Պետրոսը՝ այն գրեց»։
Երկու տասնամյակից ավելի լուսաբանելով այս ամենը՝ ես, ինչպես ասում են, մի պարզ ճշմարտության հանգեցի՝ ամեն ինչ անցողիկ է։ Իհարկե, պետք չէ ամենուր թշնամիներ փնտրել, բայց, մյուս կողմից, պետք էլ չէ շատ նեղվել, եթե քո եղբայրն է քո մեջ թշնամի փնտրում։ Այսօր կփնտրի, վաղը կդադարի։
Այդ ամենը կարևոր չէ հատկապես հիմա։ Միևնույն է՝ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը, որքան էլ ցավալի է, նոր մարտական գործողություններ կսկսվեն, և այդ բոլոր մանկական խարդավանքները մանր և անհետաքրքիր կթվան»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3319 դիտում
10:26 17-12-2016
Որտեղի՞ց է հապճեպ դատելու և դատավճիռ կայացնելու մոլուցքը. «Առավոտ»
2611 դիտում
08:00 23-09-2015
Բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1489 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»