5164 դիտում
09:51 25-02-2017
Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, և չի բացառվում, որ մի օր նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմային: «Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի ինչ-որ այլ երկիր:
Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով սխալ է, որովհետև ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի, եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է, նույն ագրեսիան, նույն ռեվանշիզմը, ապա այն չի կարող փոխվել նաև այլ հարթություններում»,- ասել է նա` հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններին, թե մտադիր է ռուսաստանյան կողմի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի հետ քննարկել ստաուստ-քվոն փոխելու և, ընդհանրապես, Ադրբեջանի ամբողջականության հարցը:
Բաբայանը խոսել է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով. «Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, և չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ: Սա հավանական է»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
10:05 18-04-2015
Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում. չի բացառվում, որ օգտագործի «Ցեղասպանություն» եզրույթը. 168 Ժամ
1600 դիտում
23:00 22-04-2023
Չի բացառվում, որ ականի պայթյունի միջադեպն Ադրբեջանն օգտագործի և առաջնագծում սրացումներ հրահրի. պատգամավոր
Այս բաժնից
1357 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7750 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով