Միջուկային նախաճաշ՝ Ադրբեջանին, այդ զենքն արդեն ստեղծված է. բայց Հ. Բագրատյանը մի քիչ տարակուսանքով ասաց այդ մասին
Հրանտ Բագրատյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին մատուցի միջուկային նախաճաշ, այսօր սենսացիոն հայտարարությւոն արեց առ այն, որ Հայաստանում արդեն ստեղծված է Ադրբեջանի համար միջուկային նախաճաշի զենքը:
Այսինքն, երբ նրան հարց տրվեց՝ արդյո՞ք Հայաստանն այսօր ունի նման հնարավորություն, ի պատասխան նա ասաց. «Ես մի նախադասությամբ պատասխանեմ՝ այդ զենք արդեն ստեղծված է»:
«Հայաստանու՞մ» հարցին էլ պատասխանեց դրական՝ այո:
Սակայն, երբ կրկին հստակեցվեց՝ պաշտոնապե՞ս է հայտարարում, ասաց. «Ձեր դեմ նստած հայտարարում եմ.., որ այդ հնարավորությունն այսօր Հայաստանն ունի, խոսքս ուղղում եմ Ադրբեջանին, որ մի քիչ իրենց հավաքեն»: