Ծաղկաձորում կորած ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր՝ փետրվարի 24-ին, կորած Ռուսաստանի Դաշնության անչափահաս քաղաքացին հայտնաբերվել է, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Որոնողական աշխատանքներին միացել են նաև ճոպանուղու աշխատակիցները, որոնք ժամը 16.12-ին Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել են 2001 թ. ծնված Կ. Չ-ին և տեղափոխել անվտանգ տարածք:
Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել: