211652_close_icon

Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով տարածաշրջանային ներկայացուցչին

views-count1976 դիտում article-date 18:00 24-02-2017
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը: Կողմերը կարևորել են երկու կառույցների փոխգործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, շեշտադրվել է ազատությունից զրկման վայրերում վերը նշված անձանց իրավունքների պաշտպանությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի լույսի ներքո: Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով համատեղ իրականացվող ծրագրին առնչվող մի շարք առաջնահերթություններին: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ընդլայնելու համագործակցությունը փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր ոլորտներում: [b] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր