211652_close_icon
views-count7343 դիտում article-date 23:29 23-02-2017

Գողություն թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները փետրվարի 22-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ, թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, 1971 թ. ծնված Պայծառ Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և զեղչի քարտեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր